Հեքիաթ

Հեքիաթ, բանահյուսական ժանր, գերազանցապես արձակ, բանավոր պատմվածք՝ կախարդական, արկածային, կենցաղային բովանդակությամբ, հյուսված գեղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով։ Հեքիաթը բանահյուսության ժանրերից է, որտեղ հերոսները և դեպքերը պատկերված են չափազանցված կամ այլաբանորեն, հաճախ էլ՝ հրաշապատում ձևերով[1]: Համաշխարհային բանագիտության մեջ տարբեր տեսություններ ու կարծիքներ կան հեքիաթի ծագման ու ձևավորման վերաբերյալ։ Հեքիաթը կարճ պատմություն է՝ ավելի հաճախ բանահյուսական կերպարներով, ինչպիսիք են թզուկները, էլֆերըփերիները, հսկաները, գնոմները, գոբլիններըջրահարսերըտրոլներըմիաեղջյուրները կամ վհուկները, հեքիաթներում հաճախ հանդիպում է կախարդանք կամ մոգություն։ Հեքիաթները հաճախ շփոթվում են այլ բանահյուսական նմանատիպ ժանրերի հետ, օր՝ լեգենդները, առասպելները (վերջիններիս ներառած պատմություններում սովորաբար առկա է ճշմարտության նշույլ: Հեքիաթների մեջ ծողովուրդն արտահայտում է իր նվիրական երազանքներն ու ձգտումները: Այն ինչ կյանքում անհնար է եղել իրականացնել, մարդիկ ցանկացել են իրականացած տեսնել հեքիաթներում:

Հեքիաթներին բնորոշ են ժողովրդական պատկերավոր արտահայտությունները, չափազանցությունները, իմաստալից խոսքերը: Հաճախ էլ իրար են խառնված իրականն ու երեվակայականն:

Հեքիաթները հիմնականում արձակ են ստեղծվել: Պատահում են նաև չափածո հեքիաթներ:

Հեքիաթների մեծ մասին բնորոշ է նույն սկիզբը, ինչպես՝ «Լինում է, չի լինում», «Կար չկար», «Ժուկով ժամանակով», «Ժամանակով», «Չգիտեմ ո՛ր երկրում, ո՛ր թագավորության մեջ»:

Վերջաբանի համար էլ հատուկ արտահայտություններ կան, ինչպես՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ», «Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին»:

Հեքիաթների հեղինակը ժողովուրդն է: Նա է ստեղծել դրանք, ինչպես առասպելնելները, էպոսը, առածները: Դա եղել է շատ հին ժամանակներում:

Ավելի ուշ առանձին հեղինակներ մշակում են ժողովրդական հեքիաթները: Նրանք նաև ինքնուրույն հեքիաթներ են գրում: Այդ տեսակի հեքիաթները կոչվում են հեղինակային:

Հեքիաթները բաժանվում են երեք մեծ խմբի՝ հրաշապատում կամ կախարդական, կենդանական և իրապատում:

Առակ

Առակ, բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։

Առակի վերջում սովորաբար հեղինակը դրսևորում է իր հստակ վերաբերմունքը նկարագրածի հանդեպ, որն էլ առակի բարոյախոսությունն է։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։ Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին հիմնականում գրվել չափածո։

Առակի վարպետներ են ԵզովպոսըՖեդրոսըԺան դը ԼաֆոնտենըԻվան Կռիլովը, հայ հեղինակներից՝ Մխիթար ԳոշըՎարդան ԱյգեկցինԽնկո Ապերը։

Անեկդոտ

Անեկդոտ ֊ոչ մեծ պատմություն զվարճալի բովանդակությամբ։

Անեկդոտները հիմնականում անանուն ստեղծագործություններ են և տարածվում են մեծ մասամբ բանավոր կերպով։ Նրանց մեջ երգիծվում են կենցաղի, հասարակական-քաղաքական կյանքի զանազան ծիծաղաշարժ դեպքեր, մարդկային բնավորության բացասական գծեր։ Անեկդոտն աչքի է ընկնում սուր երգիծական բովանդակությամբ, անսպասելի ավարտով։ Անեկդոտներ են գրել նաև անհատ հեղինակներ[1]։

Առած-ասացվածքներ,

Առած-ասացվածքներ, բանահյուսական ամենակենսունակ ժանրաձևերից։ Փոքրածավալ են և արտահայտում են ժողովրդի մտածելակերպն ու աշխարհայացքը։ Եթե առածները փոխաբերություններ են, ապա ասացվածքներըանմիջականորեն արտահայտում են որևէ միտք կամ խրատ։ Հնագույն ծագում ունեն և մեզանում գրավոր օգտագործվել են դեռևս 5-րդ դարում։

Հանելուկ

Հանելուկ, բանահյուսական ժանր, որը փոխանցվել է նաև գրականությանը։ Ունեցել է մի քանի անվանում՝ առակ, հանք, պընգըլ, ճեռոք ևն։ Հանելուկն առարկան, երևույթը պատկերում է այլաբանորեն, նրա հատկանիշները նկարագրում գաղտնագրված։ Կազմված է երկու բաղադրիչից՝ բանաձևից և լուծման առարկայից։

Հանելուկի վաղնջական նմուշներ և կիրառման մասին վկայություններ պահպանվել են Ռիգվեդայում, Աստվածաշնչում, գրավոր ու բանավոր ավանդված այլ աղբյուրներում։

Սասնա ծռեր էպոս

«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ», հայ ժողովրդի ազգային էպոսը կամ դյուցազնավեպը, որը ստեղծվել է ժողովրդական բանահյուսության հիման վրա։ Վիպասացների և բանահավաքների կողմից այն կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն։ Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։ Հայոց դյուցազնավեպը գաղափարական առումով արտացոլում է նաև իրականությունից ունեցած դժգոհությունն ու կառուցվելիք արդար աշխարհի նկատմամբ ունեցած փափագը՝ բոլոր դեպքերում գովաբանելով օտարի լծի դեմ ելած ժողովրդի հերոսական պայքարը։Էպոսը համահավաք տարբերակով կոչվում է «Սասնա ծռեր»։ «Ծուռ» բառն այս պարագայում ունի իմաստային մի քանի նշանակություններ՝ դիվահար, խենթավուն, խելահեղ քաջ և այլն։ Տվյալ հատկանիշներից յուրաքանչյուրն էպոսի հերոսների համար բնորոշ է այս կամ այն պարագայում։ «Սասնա ծռեր» էպոսը կառուցվածքային առումով կազմված է վիպական չորս մասերից կամ ճյուղերից, որոնցից յուրաքանչյուրը կոչվել է տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»

Վահագնի ծնունդը

Վահագն, ռազմի քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածը հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։ Ամենամանրամասն նկարագրությունը տվել է Մովսես Խորենացին «Հայոց պատմություն» աշխատության մեջ։ Խորենացին Վահագնին համարել է Տիգրան Երվանդյանի որդին։ Խորենացու շնորհիվ է նաև, որ պահպանվել է Վահագնի դյուցազներգության մի հատվածը՝ «Վահագնի ծնունդը», որտեղ նկարագրվում է Վահագնը և նրա ծնունդը։Ըստ ավանդության՝ Վահագնը ծնվել է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը բռնվում էին երկունքի ցավերով։ Երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծխից ու բոց արձակող փողից վազելով ելել է պատանի Վահագնը։ Նա ուներ ծովում բռնկված եղեգնի բոցերից ելնող  հրեղեն մորուք ու մազեր, արեգակնակերպ աչքեր։ Վահագնը ծնվելուն պես կռվի է բռնվում սև ու ամեհի վիշապների դեմ, սպանում նրանց, ազատում տիեզերքը կործանման սպառնալիքից։

 

Վահագնի անվան հետ է կապվում Հարդագողի ճանապարհ անվանումը։ Ըստ ավանդության ասորիների աստվածային նախնի ԲարշամիցՎահագնը հարդ է գողանում, որի հետքը մնում է երկնքում և գոյացնում Հարդագողի ճանապարհը՝ Ծիր Կաթինը։ Հելլենիստական ժամանակաշրջանում Վահագնը նույնացվել է Հերակլեսի հետ և ստացել նոր հատկանիշներ։

 

Վահագնի գլխավոր մեհյանը գտնվել է Տարոնի Աշտիշատ ավանում։ Մեհյաններ են եղել նաև Հայաստանի այլ վայրերում։ Հայոց տոմարում Վահագնի անունով է կոչվել ամսվա 27-րդ օրը։ Վահագնի պաշտամունքը այժմ տարածված է հայկական նեոհեթանոսության մեջ։

Արտաշես և սաթենիկ առասպել

Արտաշես և Սաթենիկ, հայկական ավանդազրույց։ Ավանդազրույցը պատմվում է հայոց հին ժողովրդական վեպում՝ «Վիպասանքում»։ Ստեղծվել է մ. թ. ա. II-I դարերում։

Սյուժե

Ալանները կողոպուտի նպատակով ներխուժել էին Հայաստան։ Հայոց արքա Արտաշեսը դուրս էր եկել նրանց դեմ պատերազմի։ Ալանների ազգը փոքր-ինչ ետ է նահանջում և Կուր գետն անցնելով՝ հյուսիսային կողմից բանակ է դնում գետի ափին։ Արտաշեսը գալիս բանակում է գետի հարավային կողմում և գետը բաժանում է երկուսին։ Հայոց զորքերն, Ալանների որդուն բռնելով, տանում են Արտաշեսի մոտ, Ալանների թագավորը հաշտություն է խնդրում՝ խոստանալով տալ ինչ ցանկանա։ Արտաշեսը չի համաձայնում ետ վերադարձնել պատանուն, պատանու քույրը գալիս է գետի ափը և թարգմանների միջոցով ձայն է տալիս Արտաշեսի բանակը.

Aquote1.png Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տո՜ւր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազուն
Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն
Aquote2.png

Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվում է նրան։ Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկում է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը։ Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջում դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին.

1257278872 artashes-i-satenik.jpg

Aquote1.png Հեծավ արի արքա Արտաշեսը գեղեցիկ Սևուկ նժույգը
Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը
Եվ որպես սրաթև արծիվ անցկացավ գետը
Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,
Գցեց մեջքը ալանաց օրիորդի
Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի՝
Արագ հասցնելով նրան իր բանակը։
Aquote2.png

Արտաշեսը Սաթենիկին բերում է Արտաշատ մայրաքաղաք։ Թագավորները հաշտվել են և դաշինք կնքել։ Արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել.

Aquote1.png Ոսկի անձրև էր տեղում
Արտաշեսի փեսայության պահին,
Մարգարիտ էր տեղում
Սաթենիկի հարսնության պահին։
Aquote2.png

Տիգրան և աժդահակ առասպել

«Տիգրան և Աժդահակը» (հանդիպում է նաև «Տիգրան Մեծ և Աժդահակ» անվանումը) մ.թ.ա 6-րդ դարի վիպասանք (վիպասք) է, որը պատկանում է հայ հին առասպելավիպական շարքին։ Այն որպես վիպերգ գրի է առնվել մ.թ. 5 դարում Խորենացու կողմից։«Տիգրան և Աժդահակ»-ը, որպես վեպ, վիպասանք ստեղծվել և անվանվել է «Մեծն Տիգրանի վեպ» Մ.թ.ա VI դարում, երբ Հայաստանը պայքարում էր Մարաստանի դեմ։

«Տիգրան և Աժդահակ»-ը, որպես վիպերգ (վիպական երգ) ստեղծվել է մ.թ. V դարում, Մովսես Խորենացու կողմից։