Հունաստանի մշակույթը

Սպորտ

Meet The Next Big Fitness Trend.jpeg

Հունաստանը համարվում է սպորտիհայրենիքը, քանի որ հենց Հունաստանում են ծնունդ առել օլիմպիական խաղերը՝ Ք. ա. 776թվականին՝ Օլիմպիա քաղաքում։ Հունաստանը մի քանի անգամ դարձել է ժամանակակից օլիմպիական խաղերի հյուրընկալող երկիր՝ 1870, 1875, 1896 և 2004 թվականներին։

Բավականին զարգացած է ֆուտբոլսպորտաձևը։ Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, 2012 թվականի դրությամբ, զբաղեցնում է 14-րդ տեղը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղհուսակում։Միակ նշանակալի ձեռքբերումը հավաքականի պատմության մեջ թերևս կարելի է համարել Եվրո 2004-ում առաջին տեղը զբաղեցնելը (եզրափակիչ խաղում պարտության մատնելով Պորտուգալիայի հավաքականին)։ Երկրի գլխավոր առաջնությունն է Հունաստանի բարձրագույն լիգան՝ բաղկացած 16 ակումբներից, որոնցից առավել հաջող հանդես եկողներն են «Օլիմպիակոսը»«Պանատինաիկոսը» և «ԱԷԿ Աթենքը»:

Բարձր մակարդակի վրա է գտնվում բասկետբոլ սպորտաձևը. 2012թվականի դրությամբ Հունաստանի բասկետբոլի ազգային հավաքականըՖԻԲԱ-ի համաշխարհային վարկանիշային աղհուսակում զբաղեցնում է 4-րդ տեղը։ Հավաքականը երկու անգամ հաղթել է Եվրոպայի առաջնությունը (ԵվրոԲասկետ)՝ 1987 և 2005 թվականներին և վերջին չորս ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնություններում երեք անգամ հասել մինչև 1/4 եզրափակիչ, ընդ որում՝ դառնալով աշխարհի փոխչեմպիոն 2006-ին։ Հունաստանի բասկետբոլի բարձրագույն լիգան կոչվում է Ա1 Էթնիկի՝ բաղկացած 14 ակումբներից, որոնցից առավել հաջող հանդես եկողներն են «Օլիմպիակոսը»«Պանատինայկոսը», «ԱԵԿ Աթենքը» և «Արիս Սալոնիկը»:

Տարածված սպորտաձևեր են նաև, ջրային պոլոնվոլեյբոլըկրիկետը և հանդբոլը:

Խոհանոց

Հունական աղցան

hunakan-axcan-5.jpg

Հունական խոհանոցը միջերկրածովյան կամ բալկանյան խոհանոցի տիպիկ օրինակ է։ Սակայն շատ առումներով հունական խոհանոցը գերազանցում է իր հարևանների՝ Բուլղարիայի, Ալբանիայի և Իտալիայի խոհանոցներից։ Գերազանցում է նախ և առաջ համեմունքներով: Հույներն իրենց ուտելիքում ավելի հաճախ են համեմունքներ օգտագործում, քան որևէ այլ ազգ Եվրոպայում: Այդուհանդերձ հունական խոհանոցը կծու չի համարվում։

Հունական խոհանցի մեկ այլ յուրահատկությունը դա ձիթապտղի յուղի առատ օգտագործումն է։ Այն ավելացվում է գրեթե ցանկացած ուտեստին և ոչ միայն օգտագործվում է որպես անուշաբույր համեմունք, այլև սննդի ջերմային մշակման ժամանակ։ Մեկ այլ անփոխարինելի բաղադրիչն է համարվում լիմոնը:

Հույների հպարտությունը պանիրն է։ Հունաստանում արտադրվում է մոտ 50 տեսակի պանիր (յուրաքանչյուր շրջան ունի դրա պատրաստման իր բաղադրատոմսը)։ Հույներն աշխարհում ամենաշատ պանիր օգտագործողներն են՝ տարեկան 25կգ-ից ավել՝ մեկ մարդու հաշվարկով։ Պանրի ամենահայտնի տեսակֆետան է՝ հենց դա է օգտագործվում հանրահայտ հունական աղցանը պատրաստելիս։ Հունաստանում այդ աղցանը կոչվում է «խորիատիկի» (գյուղական)։

Հունաստանում շատ է տարածված նաև միսը: Նախապատվությունը տրվում է խոզի, ոչխարի և այծի մսին։ Ամենահայտնի խորտիկներից են պաստիցիոն, ինչպես նաև մուսական, որը պատրաստվում է մսից և ավանդական բանջարեղենից: Տարածված է նաև ձուկը, փափկամորթները և այլ ծովամթերքներ:

Оставьте комментарий